Բազմազավակ ընտանիքներում ավելի շատ երեխաներ են ծնվել, քան տարիներ առաջ. նախարար

2018-ին Հայաստանի ընտանիքներում ծնվել է 8271 երրորդ կամ հաջորդ երեխա (չորրորդ, հինգերորդ և այլն), իսկ 2022-ին այդ թիվը կազմել է արդեն 11 956։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ բազմազավակ ընտանիքներում 2022-ին 1.5 անգամ ավելի շատ երեխա է ծնվել, քան 2018-ին։
Այս մասին 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
2018 թվականին Հայաստանի ընտանիքներում ծնվել է 8 271թվով երրորդ կամ հաջորդած երեխա (չորրորդ, հինգերորդ և այլն), 2022-ին՝ արդեն 11 956:
Նախարարը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ, նման երեխաների ծննդյան նպաստների վճարման համար հատկացվել է 10,4 մլրդ դրամ (մոտ 27 մլն դոլար)։
Հիշեցնենք, որ Հայաստանում երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան նպաստը կազմում է 1-ական մլն դրամ (2,5 հազար դոլարից մի փոքր ավելի), հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ 1,5 միլիոն (մոտ 3,8 հազար դոլար): Առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում է 300 հազարական դրամ (770 դոլար)։ Բացի այդ, երրորդ և հաջորդ երեխաների համար ծնողներին տրվում է ամսական 50 հազար դրամ (120 դոլարից մի փոքր ավելի) նպաստ, մինչև երեխան դառնա 6 տարեկան: