ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը խաղաղության ավելի լուրջ երաշխիքներ կստեղծի Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Երևանն ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի։ Փաստաթուղթը պետք է անպայման հաշվի առնի հայկական կողմի շահերը։
Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել էր, որ հնարավոր է` պայմանագիրը ստորագրվի 2024 թվականի նոյեմբերին, այդ թվում՝ Բաքվում COP-29 կլիմայական գագաթնաժողովի ժամանակ։