Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱՄՆ-ն պատրաստ է Կիևի հետ քննարկել ՌԴ-ին հասցվող հարվածների աշխարհագրության ընդլայնումը

Ջոն Կիրբի
Անցյալ շաբաթ ամերիկյան վարչակազմը ուկրաինացիներին թույլ էր տվել իրենց փոխանցած սպառազինությունը կիրառել Խարկովի մարզին հարակից ռուսական տարածքներում գտնվող թիրախների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ քննարկել Ռուսաստանին ուղղված հարվածների աշխարհագրության ընդլայնման հնարավորությունը, սակայն դեռ պարզ չէ` այդ խորհրդակցությունները նոր քաղաքական որոշումների կհանգեցնեն, թե ոչ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։
Անցյալ շաբաթ ամերիկյան վարչակազմը ուկրաինացի զինվորականներին թույլ տվեց փոխանցված սպառազինությունն օգտագործել Խարկովի մարզին հարակից ռուսական տարածքներում թիրախների դեմ: Միաժամանակ շարունակում է ուժի մեջ մնալ «ATACMS» օպերատիվ-մարտավարական հրթիռների և հեռահար այլ միջոցների օգտագործմամբ անդրսահմանային հարվածների արգելքը:
«Կարծում եմ՝ որևէ մեկին չպետք է ցնցի այն փաստը, որ նախագահ (Վլադիմիր) Զելենսկին մի կողմից շնորհակալ է, իսկ մյուս կողմից շարունակում է առաջ տանել իր գործը։ Այդ պատճառով էլ մենք նման խոսակցություն կունենանք: Այդպիսի քննարկումներ կունենանք ուկրաինացիների հետ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ-ն, ըստ Կիրբիի, կշարունակի իր աջակցությունը հարմարեցնել մարտադաշտի իրավիճակի «էվոլյուցիային»։
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Չինաստանից զենք է մատակարարվում Ռուսաստան. Բորել