ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեսակցել է մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտից ձերբակալված քաղաքացիներին։
«Ոստիկանության գործադրած վայրագությունները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժման մասնակիցների նկատմամբ նախադեպ չունեն։ Բոլոր ձերբակալվածներն ունեն վնասվածքներ»,- լրագրողներին ասել է ընդդիմադիր պատգամավորը։