ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հեծանիվի միջազգային օրվան ընդառաջ Երևանում անցկացվել է հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մրցաշարին մասնակցում էր մոտ 300 հեծանվորդ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ մրցաշարը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան հետ համատեղ:
2018 թվականի հունիսի 3-ին առաջին անգամ նշվել է Հեծանիվի համաշխարհային օրը (World Bicycle Day), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականի ապրիլին:
ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին հասարակության մեջ հեծանիվ վարելու մշակույթ ձևավորել: Այսինքն՝ մեծացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հեծանվային ոլորտի զարգացումը ներառել միջազգային, տարածաշրջանային, ազգային ծրագրերում: