Հայտնի է Սլովենիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հանդիպման մրցավար է նշանակվել Անդրեաս Արղիրուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի, Sputnik. Սլովենիա - Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Հանդիպման մրցավար է նշանակվել Անդրեաս Արղիրուն, մրցավարի օգնականներ՝ Նիկոս Էղլեզուն և Մարիոս Դիմիտրադիսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան Դեյան Բելաժիչն է Սլովենիայից:

​​​​​​​Սլովենիա - Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։