Հեծանիվի միջազգային օրվան ընդառաջ Երևանում անցկացված միջոցառումներին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում։
Փաշինյանը նշում է, որ հեծանիվը ոչ միայն առողջ ապրելակերպի մասին է, այլ այսպես ասած «էկո–ֆրիենդլի» տրանսպորտային միջոց է, որը նաև մտածելու, տեղաշարժի, ապրելու ազատություն է տալիս և ուղղակի հաճելի է ու ավելի մոտ է բնությանը:
«Ես ընդհանրապես, մեկումեջ քշում եմ հեծանիվ, բայց էսօրվա հրապարակային հեծանվաերթի նպատակը մեր բոլորի ուշադրություն հրավիրելն է առողջ ապրելակերպի` հեծանվային կուլտուրային: Վերջերս որ Կոպենհագենում էինք, բառիս բուն իմաստով հեծանվային խցանման ականատես էինք դառնում, տեսարանը շատ ոգեշնչող էր և գեղեցիկ»,-ասել է նա:
Հայտնել էինք, որ այսօր մայրաքաղաքում հեծանվաշքերթ ու մրցաշար է անցկացվել, որին մասնակցել է մոտ 300 հեծանվորդ։