Ռուսական ՀՕՊ-ը ևս 4 ուկրաինական ԱԹՍ է խոցել Բելգորոդի մարզում. ՊՆ

Բելգորոդ
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Բելգորոդի մարզում ոչնչացրել են ուկրաինական 4 ինքնաթիռային տիպի անօդաչու սարք: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

ԱԹՍ–ներից 2-ը ոչնչացվել են ժամը 8:30-ի սահմաններում, ևս երկուսը՝ ժամը 10:45-ի սահմաններում:

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՌԴ մարտավարական միջուկային զենքը. զորավարժությունները պարզապես «ազդանշան» չեն