ՌԴ–ի և Ղազախստանի խորհրդարանների նախագահները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստը

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստ
Խորհրդարանականների նիստը տեղի կունենա Ալմաթիում հունիսի 3-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ քննարկել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդարանների նախագահները զրուցել են հեռախոսով։
Նշենք, որ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին Ալմաթիում:
ՀԱՊԿ-ի շուրջ աճող սպառնալիքների դեմ փոխհատուցող միջոցներ են պետք․ ՌԴ պաշտպանության նախարար
Նիստի օրակարգում ներառված է օրենսդրությունների ներդաշնակեցումը և այլ հարցեր: Մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահները և պատվիրակությունները:
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-6-ը պաշտոնական այցով գործուղվելու է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա։
Հայաստանի մասնակցության սառեցումը չի խաթարի ՀԱՊԿ-ի աշխատանքը. Գրիզլով