Իրանի ոստիկանությունը արևմտյան նահանգներից մեկում ձերբակալել է սատանիստների խմբի 35 անդամի

Ոստիկաններ
Սատանիստների հավաքի վայրում հայտնաբերել են ալկոհոլային խմիչք և թմրամիջոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Իրանի արևմտյան Խուզեստան նահանգի Դիզֆուլ քաղաքի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են սատանիստների հավաքին մասնակցող 35 մարդու: Այս մասին հայտարարել է քաղաքի իրավակարգի ուժերի հրամանատար գնդապետ Ռուհոլլա Յարիզադեն։
«Սատանիստական խմբի հավաքներ անցկացնելու մասին հաղորդումը ստանալուց հետո ոստիկանության ծառայողները, ստուգելով հաղորդման իսկությունը, կարողացել են գտնել հավաքի վայրը և, դատական մարմինների հետ համաձայնեցնելով, ձերբակալել են ներկաներին՝ 31 տղամարդու և 4 կնոջ»,- Յարիզադեի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ հավաքին ներկա են եղել մարդիկ տարբեր նահանգներից, տեղում հայտնաբերվել են սատանայական խորհրդանիշներ, ալկոհոլային խմիչք և թմրամիջոցներ, որոնք փոխանցվել են դատական մարմիններին:
Թբիլիսիում հարձակվել են ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա. ՆԳՆ-ն գործ է հարուցել