ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալել են պատանի երաժիշտներին և արվեստագետներին

ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները
Երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպվել, նրանք նաև նվերներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այցելել են ՀՀ նախագահի նստավայր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նստավայրի բացօթյա տարածքում ցուցադրվել են պատանիների ստեղծագործությունները, իսկ նվագախումբը ելույթ է ունեցել։
«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթացել են ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով, ունկնդրել երաժշտական կատարումները և զրուցել երեխաների հետ»,– նշվում է հաղորդագրությունում։
Երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպվել, նրանք նաև նվերներ են ստացել։
1 / 4

ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները

2 / 4

3 / 4

4 / 4

Մրցույթներ, շոու և նվերներ. ինչպես են երեխաներին շնորհավորել Գորիսում