Երևան–Գյումրի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Քարով բեռնված ավտոմեքենա. արխիվային լուսանկար
43-ամյա տղամարդու մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր է բերվել վերամբարձ կռունկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` «Volvo» մակնիշի բեռնատարն առավոտյան 06։30-ի սահմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշի և կողաշրջվել։
Բեռնատարի վարորդը` Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը, տեղում մահացել է։
Ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է։ Վարորդի մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր է բերվել վերամբարձ կռունկ։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։