Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Չինաստանից զենք է մատակարարվում Ռուսաստան. Բորել

Ժոզեպ Բորելը
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը հայտարարել էր, որ Լոնդոնն ու Վաշինգտոնն իբր «ապացույցներ» ունեն, որ Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է` ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Չինաստանից զենք է մատակարարվում Ռուսաստան։ Նա այդ մասին ասել է Սինգապուրում կայացած «Շանգրի–Լա երկխոսություն» գագաթնաժողովում:
«Չինաստանը պարտավորվել է զենք չմատակարարել, և մենք ապացույցներ չունենք, որ դա տեղի է ունենում», - նշել է Բորելը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը հայտարարել էր, որ Լոնդոնն ու Վաշինգտոնն իբր «ապացույցներ» ունեն, որ Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանին կամ մտադիր է մատակարարել Ուկրաինայի հակամարտությունում օգտագործելու համար:
ՉԺՀ ԱԳՆ-ն, ի պատասխան մեղադրանքների, հայտարարել է, որ արդարացի և օբյեկտիվ դիրքորոշում ունի Ուկրաինայի իրադրության վերաբերյալ, ինչպես նաև խելամիտ և պատասխանատու մոտեցում է ցուցաբերում զենքի և երկակի նշանակության ապրանքների արտահանման հարցում՝ օրենքներին և կանոններին համապատասխան։
ԵՄ երկրներից 2-ը կոչ են արել սահմանափակել Ուկրաինայի համար զենքի գնումները