Ալավերդի քաղաքի «Սանահին կայարան» թաղամասի շենքերից մեկի բակը հեղեղումներից հետո
Շատ իրեր այլևս պիտանի չեն օգտագործման համար
Ալավերդիի բնակիչներից մեկ միայն մի քանի կաթսա է կարողացել դուրս հանել տիղմի մեջ թաթախված իր տանից
Առաջին հարկերի բնակարաններում ապրելն արդեն անհնար է
Սանահին կայարան թաղամասի խաղահրապարակը հեղեղումից հետո
Խանութներում ապրանքների զգալի մասն անպիտան է դարձել
Բակերը վերածվել են աղբանոցի
Կենցաղային տեխնիկան այլևս հնարավոր չէ օգտագործել
Ալավերդի քաղաքի բնակիչներից մեկը դուրս է հանում իր տան մանրահատակը, որը հեղեղումից հետո այսպիսի տեսք ունի
Որոշ բակեր առանց ռետինե երկարաճիտ կոշիկների անհնար է մտնել
Բակերը ցեխից ու տիղմից մաքրելու համար տեխնիկա է գործարկվել
Տեղում աշխատում են նաև բազմաթիվ կամավորներ
Սանահին կայարանում տիղմի ու ցեխի պատճառով հնարավոր չէ մոտենալ գնացքին
Ալավերդի քաղաքի խանութներից մեկի սեփականատերը մի քանի օր է` չի կարողանում ազատվել ցեխաջրից
Խանութներում չեն կարողանում հաշվել վնասի չափը, քանի որ բոլոր համակարգիչները փչացել են
Ջուրը մի քանի կմ քշել–տարել է խանութի ապրանքը
Մարդիկ դեն են նետում թրջված կահույքն ու տեխնիկան
Ալավերդու պատկերասրահում բոլոր փաստաթղթերը թրջված են
Պատկերասրահի տնօրենը հասցրել է դուրս բերել բոլոր կտավները և փրկել դրանք
Արմեն Ջիգարխանյանի արձանի վրա երևացող հետքից կարելի է հասկանալ, թե որքան ջուր է լցվել պատկերասրահում
Հեղեղումների հետևանքով Ալավերդիում քանդվել են ասֆալտապատ ճանապարհները
Փլվել է նաև Սանահին կայարան թաղամասի հետիոտնային կամուրջը
Տեղում աշխատում են նաև փրկարարները
Մ6 միջպետական ճանապարհի Թումանյան–Ալավերդի հատվածն անանցանելի է դարձել
Վնասված երկաթգիծը
Դեբեդն ու երկաթգիծը
VOMA–ի և VOAM–ի կամավորները Քարկոփում
Աղետի առաջին օրն ամբողջությամբ ջրածածկված Քարկոփը
Բնակավայրում վնասների գույքագրումը դեռ շարունակվում է
Քարկոփն արդեն մաքրում են տիղմից