ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը տեղափոխվել է «Նոա» ակումբ։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նա հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով։
Նշենք, որ Դաշյանը հանդես էր գալիս Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» կազմում, որին միացել էր 2022թ․ հունվարին։ Իսկ մինչ այդ նա խաղում էր ղազախական «Ատիրաուում»։
Իր կարիերայի ընթացքում Արտակ Դաշյանը հանդես է եկել նաև Դոնեցկի «Մետալուրգում», «Գանձասարում», Բահրեյնի «Ալ Մուհարաքում», մակեդոնական «Վարդարում»։
Իսկ Հայաստանում նա խաղաղել է«Բանանցի», «Ալաշկերտի» և «Ուրարտուի» կազմերում։