Արեգակի վրա X դասի երկու բռնկում է տեղի ունեցել

Արևի բռնկում
Բռնկումները հանգեցրել են ռադիոկապի խափանումների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արևի վրա ամենաբարձր X դասի երկու ուժեղ բռնկում է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը:
Առաջին բռնկումը տևել է 17 րոպե, երկրորդը՝ 32։ Բռնկման ժամանակ նկատվել են կարճ ալիքների ռադիոկապի խափանումներ։
Գիտնականները նախկինում կանխատեսել էին, որ սպասվում է արևային բարձր ակտիվություն` X դասի բռնկումներով, այդ թվում` պրոտոնային բռնկումներ: Հունիսի 1-ին գեոմագնիսական դաշտը կլինի անկայուն, հունիսի 2-ին՝ հանգիստ՝ անկայունության առանձին ժամանակահատվածներով:
Х1.4/2B դասի նախորդ բռնկումը գրանցվել էր մայիսի 29-ին, տևել էր 87 րոպե: Դրանից հետո գիտնականները կանխատեսել էին, որ մայիսի 31-ից հունիսի 1-ը Երկրի վրա կարող է մագնիսական փոթորիկ սկսվել, բայց էքստրեմալ չի դառնա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի սկզբին Արեգակի վրա մի շարք ուժեղ բռնկումներից հետո Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել: Մայիսի 11-ի գիշերը մագնիսական փոթորիկը 2005 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ հասել էր հզորության ծայրահեղ մակարդակի։