Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մեծապես աջակցում են նաև կամավորական ջոկատներն ու անհատները, ովքեր թե՛ կառավարության կոչով, թե ՛ սեփական նախաձեռնությամբ մեկնել են ջրհեղեղից տուժած բնակավայրեր` հայրենակիցներին օգնելու։
Sputnik Արմենիայի թղթակիցը Լոռու մարզում զրուցել է կամավորների հետ։
«Հուսով ենք մարդիկ, սա տեսնելով, կգան, որ միասին այս մարդկանց օգնենք, դժվար վիճակից հանենք»,– ասել է Կոտայքի մարզի Արզական համայնքի վարչակա ղեկավարը, ով պատմել է, որ գյուղի համագյուղացիների հետ որոշել են գալ հայրենակիցներին օգնելու։
Աղետից տուժածների կողմին են նաև ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամ կամավորները։