Տանը խոնավության մեջ մնալ էլ չի լինում, բայց ստիպված մնում ենք. հեղեղումներից տուժած կին

Sputnik
Աղետի գոտու` հեղեղից տուժած բնակավայրերում ջուրը նահանջել է` թողնելով ավերածություններ, վնասված գույք, հողի ու ցեխի հսկայական շերտեր։
Լոռու մարզի բնակավայրերի մեծ մասում փրկարարական աշխատանքներն ավարտվել են,և բնակիչները փորձում են մաքրել հեղեղված տները, կարգի բերել տունը, փրկել գույքից այն, ինչ դեռ հնարավոր է, և վերականգնել իրենց խաթարված կենցաղը։
Sputnik Արմենիայի թղթակիցը Լոռու մարզում զրուցել է աղետից տուժած մարդկանց հետ, արձանագրել աղետալի իրավիճակը։
Կանանցից մեկը պատմել է, որ տան առաջին հարկն ամբողջությամբ հեղեղվել է, ինքը` հաշմանդամ ամուսնու հետ հազիվ են փրկվել`հարևանների օգնությամբ երկրորդ հարկ բարձրանալով, մինչև որ առավոտյան փրկարարները դուրս են բերել իրենց երկրորդ հարկի պատուհանից։
«Տանը խոնավության մեջ մնալ էլ չի լինում, բայց ստիպված մնում ենք»,– ասել է կինը։