Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում ապամոնատաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված մանկական համերգի բեմը։
«ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը լրագրողներին հայտնել է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը պահանջել է տեղափոխել համերգի ժամը։
Առաքելյանը նաև հայտնել է, որ խոսակցության ընթացքում փոխնախարարը հոգրորականի՝ իր սքեմը անվանել է «դերիա»։
«Նա ինձ ասաց` եկել պրոդյուսեր ես ներկայանում ուրեմն «դերիադ» հանի նոր ներկայացի։ Ինչից հետո ես իրեն ծանուցել եմ, որ նա անշնորք է և այս անգամ հավելել եմ «անդաստիարակ» բառը»,– պատմել է Առաքելյանը՝ հավելելով, որ դրանից հետո փոխնախարարը նաև հայհոյել է իրեն։