Լոռու և Տավուշի մարզերի հեղեղված հատվածներում մնացել են մեծ թվով սատկած կենդանիներ, որոնք տարբեր հիվանդությունների տարածման և նույնիսկ համաճարակի բռնկման ռիսկ են նեկայացնում։
Անդառնալի հետևանքներից խուսափելու համար կառավարությունը բնակիչներին զգուշացրել է, որ սատկած կենդանիներ նկատելու դեպքում զանգահարել թեժ գծի 118 հեռախոսահամարով կամ տեղեկացնել տվյալ համայնքի անասնաբուժական ծառայությանը։
Անասնաբուժական գիտությունների թեկնածու Սերգեյ Չախմախչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է. «Արվում է ամեն ինչ, որ անկած կենդանիների միսը սննդի մեջ չօգտագործվի, քանի որ դա շատ մեծ ռիսկեր է պարունակում»։