Վրաստանը բավարարել է միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանին

Ձեռնաշղթա
Ս.Մ.-ին երկու և ավելի անձանց կյանքից զրկելու փորձի և պետական սահմանը ապօրինի հատելու մեղադրանք է ներկայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Վրաստանը հետախուզվող Ս.Մ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը, և հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին»,– ասված է հաղորդագրությունում:
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու փորձի և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար: