ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Վեդի քաղաքում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Արարատի մարզի Վեդի քաղաքի ամֆիթատրոնի բացման միջոցառումը
Այցի ընթացքում վարչապետը հանդիպել է նաև երեխաների հետ և կարևորել նրանց համար բարձրորակ կրթության ապահովումը:
«Կյանքն այնքան բարդ բան է՝ տառապանքն ինքն իրեն կգա, ոչ ոք թող հանկարծ չանհանգստանա, թե որևէ մեկը կմնա առանց տառապանքի: Բայց մենք պետք է երեխաներին կարողանանք պատրաստել լիարժեք կյանքի՝ լիաթոք ապրելու այդ կյանքը, վայելելու այդ կյանքը և փոխանցելու այդ կյանքի տրամաբանությունն ու լիցքն ուրիշներին»,- ասել է Փաշինյանը:
Արարատի մարզի Վեդի քաղաքի ամֆիթատրոնի բացման միջոցառումը
Հավելենք, որ ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի օգոստոսին։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 210 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է կառավարությունը:
Արարատի մարզի Վեդի քաղաքի ամֆիթատրոնի բացման միջոցառումը
Վարչապետին է ներկայացվել նաև Վեդիի քաղաքային լճի վերակառուցման, նոր շինությունների կառուցման և հարակից տարածքի բարեկարգման նախագիծը: