«Մենք կողմ ենք, որ կոմունալ օպերատորներն անպայման բորսա դուրս գան». ՀԾԿՀ նախագահ

Գարեգին Բաղրամյան
Գարեգին Բաղրամյանի խոսքով` պետք է հասկանալ, թե արդյոք բորսա դուրս գալու պահանջը չի հակասում հայ-ռուսական համաձայնագրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կողմ է, որ էլեկտրաէներգիայի, ջրի և գազի օպերատորներն իրենց բաժնետիրական կապիտալի գոնե մի մասը բորսա հանեն։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով` այդ հարցի շուրջ աշխատանքային խմբի քննարկում է տեղի ունեցել արդարադատության նախարարության և այլ պրոֆիլային գերատեսչությունների հետ։ Բաղրամյանը շեշտեց` միակ հարցն այս դեպքում առաջանում է «Գազպրոմ Արմենիայի» հետ։
ՀԾԿՀ նախագահը նշեց, որ տվյալ ընկերության դեպքում պետք է հասկանալ` արդյոք այդ պահանջը չի հակասում գազի ոլորտի` 2013 թվականի հայ–ռուսական համաձայնագրերին, քանի որ դրանք ժամանակին վավերացվել են խորհրդարանում և կարգավիճակով հավասարեցվել օրենքներին։
Ինչն է խանգարում ՀՀ–ին միանալ ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի շուկային․ փոխնախարարի պարզաբանումը
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիայի» մայր ընկերությունը` «Գազպրոմ» ՀԲԸ–ն, հանրային ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակվում են ռուսական ֆոնդային բորսաներում:
Նշենք նաև, որ ֆրանսիական «Veolia» ընկերության (դուստր ձեռնարկությունը կառավարում է Հայաստանի ջրամատակարարման ցանցը) բաժնետոմսերը ևս ցուցակվում են եվրոպական ֆոնդային բորսաներում:
Հայաստանի օրենսդրությունում ցանկանում են ներդնել կորպորատիվ կառավարման օրենսգիրք