Կոսովոն և Թուրքիան քննարկում են պաշտպանական համագործակցության հեռանկարները

Կոսովոն և Թուրքիան այս տարվա հունվարի վերջին ստորագրել են ռազմական շրջանակային համաձայնագիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի–Sputnik. Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթին այցելել է Անկարա, որտեղ բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և տնտեսական ու պաշտպանական համագործակցության նոր հնարավորությունները», - նշել է Քուրթին X սոցցանցում:

Նա նաև հայտնել է, որ հունիսի 3–ին տեղի կունենա Կոսովոյի և Թուրքիայի գործարար շրջանակների համար առաջին տնտեսական համաժողովը ՝ կապերը խորացնելու և ներդրումների ծավալը մեծացնելու նպատակով:
Սերբիան «Բայրաքթար» չի գնի, քանի որ Թուրքիան դրանք մատակարարել են Կոսովոյին․ Վուչիչ
Հիշեցնենք, որ Կոսովոն և Թուրքիան այս տարվա հունվարի վերջին ռազմական շրջանակային համաձայնագիր են ստորագրել: