Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Օդնավակայան
Աշխատանքի դադարեցման պատճառը Ուկրաինայից արձակված անօդաչու սարքերի հարձակման սպառնալիքն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայաններում ինքնաթիռների ընդունման և ուղարկման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»:
«Մայիսի 31–ի առավոտյան քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Թաթարստանի երկու օդանավակայանների՝ Կազանի և Նիժնեկամսկի աշխատանքի համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանների ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:
Կազանի օդանավակայան մեկնող ինքնաթիռները ուղղվել են դեպի Սամարայի պահեստային օդանավակայան։ Կազանի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել:
Թաթարստանի իշխանությունները հաստատել են, որ որոշ ձեռնարկություններում տարհանում է իրականացվում ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով: Ականատեսների խոսքով` տարածաշրջանում 2 ԱԹՍ է ոչնչացվել։ Տուժածներ չկան։
Հունիսի 1-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթեր