ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել և որսացել են 29 անօդաչու սարք և հինգ «Նեպտուն» հականավային հրթիռ Կրասնոդարի երկրամասի երկնքում և մեկական ԱԹՍ Վորոնեժի, Բելգորոդի և Տամբովի մարզերի երկնքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ «Նեպտուն» հականավային հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մի շարք փորձեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։