ՀՀ ՄԻՊ–ը առանցքային է համարում հեղեղումներից տուժածներին փոխհատուցելու հարցը

Ալավերդի
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարերքի առաջին րոպեներից աշխատում է արտակարգ ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում հեղեղումներից տուժած քաղաքացիներին փոխհատուցելու և նրանց սոցիալ-հոգեբանական օգնություն ցուցաբերելու հարցը: Նա մեկնել է աղետի գոտի ու տուժածների իրավունքների ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր բարձրացրել համապատասխան պետական կառույցների առջև։ Մանասյանն այդ մասին ասաց Ալավերդիում կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով ՝ ՄԻՊ գրասենյակը տարերքի առաջին րոպեներից աշխատում է արտակարգ ռեժիմով ։ Նրանք մշտադիտարկում են իրականացրել խնդիրները բացահայտելու համար, այսօր Մանասյանը նաև անձամբ հանդիպումներ ու զրույցներ կունենա բնակիչների հետ:
Ավանեսյանը նախանշեց աղետի գոտում տուժած քաղաքացիների իրավունքները՝ անվտանգ խմելու ջրի, դեղորայքի, բուժօգնության և սննդի հասանելիություն, ինչպես նաև կրթություն ստանալու իրավունք:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ