ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Վրաստանում հետաձգել են երկիր բոլոր այցելուների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտից։
2023 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել «Զբոսաշրջության մասին» օրենքում, որի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 1-ից երկիր մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիներին բժշկական ապահովագրություն է անհրաժեշտ։ Նշվում էր, որ այդ օրվանից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է ունենան բժշկական և դժբախտ պատահարներից ապահովագրություն:
ՆԳՆ-ից հայտնել են, որ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության որոշման համաձայն ՝ պարտադիր բժշկական ապահովագրության ուժի մեջ մտնելու ամսաթիվը հետաձգվել է մինչև 2026 թվականը:
Նշենք, որ որոշումը տարածվում է բոլոր քաղաքացիների վրա, այդ թվում ՝ Հայաստանի համար։