ԵԱՏՄ-ում ռոումինգի արդար սակագնի օգտագործման կանոնների ներդրումը կավարտվի 2025-ին

Սմարթֆոն
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՏՄ տարածքում ռոումինգի տարիֆիկացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի ավարտը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ԵԱՏՄ տարածքում ռոումինգի բջջային կապի արդար սակագնի օգտագործման կանոնների ներդրումը նախատեսվում է ավարտել 2025-ի ապրիլին: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի նախարար Մաքսիմ Երմոլովիչը:
«Քայլեր են ձեռնարկվում ռոումինգի այսպես կոչված արդար սակագնի համաձայնեցման ուղղությամբ, որն ըստ էության հիմք կհանդիսանա ԵԱՏՄ ողջ տարածքում ռոումինգի հետագա չեղարկման համար։ Արդար սակագների օգտագործման կանոնների ներդրման աշխատանքները մենք նախատեսում ենք ավարտել մեկ տարի անց՝ 2025-ի ապրիլի 1-ին», - ասել է նա ԱՊՀ անդամ երկրների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստի ընթացքում։
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի դինամիկան վերջին 10 տարում
Երմոլովիչը հավելել է, որ այդ օրվանից նախատեսվում է անցում կատարել ռոումինգ ծառայությունների մատուցման՝ արդար, տեղական սակագներին մոտ ծառայությունների սակագներով:
ԵԱՏՄ շրջանակում արտաքին տնտեսական կապերն աճում են սրընթաց տեմպերով. Միշուստին