ԵԱՏՄ շրջանակում արտաքին տնտեսական կապերն աճում են սրընթաց տեմպերով. Միշուստին

Միշուստինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունից օգուտ են ստանում «հնգյակի» բոլոր երկրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում արտաքին տնտեսական կապերն աճում են առաջանցիկ տեմպերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եվրասիական տնտեսական միությունը փաստացի 200 միլիոնանոց շուկա է ու արտաքին տնտեսական կապեր, որոնց շրջանակներն աճում են սրընթաց տեմպերով։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանի արտահանումը միության երկրներ ստեղծման պահից ի վեր կրկնապատկվել է։ Իսկ հնգյակի պետությունների հետ մենք ավելի բարդ ապրանքներ ենք վաճառում։ Օրինակ, նրանց հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ սարքավորումների մեքենաների, տրանսպորտային միջոցների մասնաբաժինը նախորդ տարվա արդյունքներով կազմել է գրեթե մեկ քառորդ», - ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Միշուստինը նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունից օգուտ են ստանում բացարձակապես բոլոր «հնգյակի» պետությունները։
«ԵԱՏՄ-ին մասնակցությունից օգուտ են ստանում «հնգյակի» բացարձակապես բոլոր պետությունները, առաջին հերթին ներքին սահմաններին մաքսային հսկողության բացակայության, արտոնյալ հասանելիության շնորհիվ ընդհանուր առմամբ մի քանի անգամ աճել են փոխադարձ առևտրի ծավալները», - ասել է Միշուստինը:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015-ին։ ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: