ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համախառն ներքին արդյունքի աճը նախորդ տարվա արդյունքներով գերազանցել է համաշխարհային տեմպերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Անցյալ տարվա արդյունքներով հնգյակի ՀՆԱ-ն աճել է 3,8%-ով՝ առաջ անցնելով համաշխարհային աճի տեմպերից»,-ասել է նա ԵԱՏՄ տասնամյակի կապակցությամբ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրներում կայուն աճում է աշխատավարձը, նվազում է գործազրկությունը և լավ արդյունքներ են նկատվում գործարար միջավայրի բարելավման առումով:
ՌԴ կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ԵԱՏՄ ստեղծման պահից միության իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 12%, ընդ որում` արդյունաբերական արտադրությունն աճել է մեկ հինգերորդով, իսկ գյուղատնտեսությունը՝ մեկ քառորդով: