Դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են աղետի գոտի

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այցելել են աղետի գոտի
Դիվանագետներին ներկայացվել են աղետից վնասված թաղամասերն ու վնասների չափը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այսօր այցելել են աղետի գոտի։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Դեսպաններին դիմավորել են ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
«Ներկայացվել են աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը և այս պահին տարվող աշխատանքները»,– ասված է հաղորդագրությունում:
Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այցելել են աղետի գոտի
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ