ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ադրբեջանը Հայաստանից կրկին պահանջում է ականապատ դաշտերի «ճշգրիտ քարտեզներ»։ Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանը պետք է ճշգրիտ տվյալներ ներկայացնի մեր պահանջին համապատասխան։ Դա կարող է դիտարկվել նաև որպես երկու կողմերի միջև վստահության հիմնարար միջոց», - ասել է նա։
Ամիրբեկովը հանդիմանել է Երևանին, որ ականների մասին տրամադրած տեղեկատվությունը շատ անորակ է։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր քարտեզ: