«Լոռու մարզի Քարկոփ համայնքում, որը հեղեղումներից ամենատուժած բնակավայրն է, մաքրման ու վերականգնման հսկայական աշխատանքներ են իրականացվել»,-Ալավերդիում այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։Քարկոփը միակն է, որի բնակիչներն ամբողջությամբ տարհանվել են։ Ըստ Սանոսյանի՝ միջազգային կառույցներից թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական աջակցության կարիք կլինի, որովհետև բացի վերականգնողական աշխատանքներից, ենթադրվում է, որ այս հատվածներում որոշակի արտոնյալ ծրագրեր պետք է իրականացվեն բիզնեսի խրախուսման, գյուղատնտեսության ուղղությամբ։
Նախարարը նաև դիմլ է քաղաքացիներին՝ ուշադիր լինել անկած կենդանիներ նկատելիս, անպայման տեղեկացնել պատասխանատու մարմիններին՝ հնարավոր համաճարակային իրավիճակներից խուսափելու համար։