ՀՖՖ-ից նամակ ստացանք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երևանյան հանդիպումը կարող եք անցկացնել կա՛մ Արմավիրի մարզադաշտում, կա՛մ էլ Գյումրիի մարզադաշտում․Սողոմոնյան

Sputnik
Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո հերթական սկանդալն է հասունանում։
Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի սեփական հարկի տակ անցկացվելիք հանդիպումը կարող է խաղալ, ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում։
«Դեռ ապրիլին մենք ՀՖՖ-ից նամակ ստացանք, որտեղ նշվում էր, որ չեմպիոն դառնալու դեպքում, Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երևանյան հանդիպումը կարող եք անցկացնել կա՛մ Արմավիրի մարզադաշտում, կա՛մ էլ Գյումրիի մարզադաշտում։ Սա արդեն իրոք ծիծաղելի է»,-Sputnik Արմենիային ասել է «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։