Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում․Բելոուսով

Sputnik
«Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում, պարտադրվում են «միջնորդական» ծառայություններ»,-Ալմաթիում ընթացող ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Ըստ նախարարի՝ ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում, հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք ստանալ դեպի Կենտրոնական Ասիա։
«Վրաստանում էլ հասունացնում են ակտիվ հակառուսական գործողություններ․ Արևմուտքը ֆինանսավորում է բողոքի ակցիաները և ապակայունացնում իրավիճակը»,-արձանագրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։