Այն, ինչ կրոնական նպատակ է հետապնդում, չպետք է հարկվի․Բադասյան

Sputnik
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցուն հակրելու մասին հարցին, Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանը կարծիք է հայտնել, որ այն, ինչ կրոնական նպատակ է հետապնդում, չպետք է հարկվի։
«Այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտեղ ավելորդ չէ մտածել: Եթե հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել առանց հասցեավորման, այդտեղ խնդիր չկա, իսկ եթե ինչ-որ մի պարագա վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ պետք է հարկվի»,-մանրամասնել է Բադասյանը:
Հարցին` արդյոք Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու գործընթացը մեկնարկել է, ՊԵԿ նախագահը պատասխանել է, որ որևէ գործընթաց այս պահին չկա։
«Եկեղեցում այս պահին էլ կան աշխատակիցներ, որոնք եկամտահարկ են ճարում, բայց եկեղեցու համար հարկային օրենսգրքով որոշակի արտոնություններ են սահմանված»,-նշել է ՊԵԿ-ի նախագահը։