Եկեղեցու հարկման վերաբերյալ որևէ նախագիծ շրջանառության մեջ դեռ չկա․Վարդանյան

Sputnik
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աշխատանքներ է տանում եկեղեցու հարկման նախագիծը ստեղծելու ուղղությամբ»,-լրագրողներին Ազգային ժողովում ասել է իշխող խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը։
Նրա խոսքով` եկեղեցու հարկման վերաբերյալ որևէ նախագիծ շրջանառության մեջ դեռ չկա, բայց գործընկերներով աշխատում են այդ ուղղությամբ։
«Մենք այս պահին ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր և խոսքը վանքերի մասին չէ, այլ առևտրային, հասարակական և արտադրական տարածքների, ինչպես նաև հարյուրավոր բնակելի տների մասին է»,-մանրամասնել է Վարդանյանը, հավելելով, որ կգա ժամանակը, երբ նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը և համապատասխան նախագիծ կլինի։