Տուրօպերատորների և տուրգործակալների գործունեության տարանջատումը բավականին կարևոր է ոլորտի համար․Գևորգյան

Sputnik
Կառավարությունը մտադիր է այսուհետ հստակ տարանջատել տուրոպերատորին տուրգործակալից։ Այդ նպատակով իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում շրջանառության մեջ է դրվել «Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ։
Դրանով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակել զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, այլև զբոսաշրջության ոլորտում ապահովել որակյալ ծառայություններ և հավասար մրցակցային դաշտ։
«Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ կառավարության որոշման նախագծիը բավական կարևոր է, քանի որ անհրաժեշտ է, որ հստակ տարանջատվեն տուրօպերատորների և տուրգործակալների գործունեությունը։