Փարիզը հաստատել է, որ ՌԴ-ն չի հրավիրվել Նորմանդիայում դաշնակիցների ափհանման միջոցառմանը

Ռուսաստանի պատվիրակության հրավերի համար պայմաններ չեն ստեղծվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի -Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմում հաստատել են, որ Ռուսաստանը հրավիրված չէ Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
«Ռուսական պատվիրակություն չի լինի։ Դրա համար պայմաններ չեն ստեղծվել», - այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ֆրասիական լրատվամիջոցները գրում էին, որ ՌԴ-ն պաշտոնապես հրավիրվել է հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի տոնակատարությանը։ Սակայն հրավեր չէին ուղերկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։