Նոր մանրամասներ է հայտնի դարձել Միրզոյան- Քանի հեռախոսազրույցից

Նա նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը իրագործել Երևանի հետ արդեն ստորագրված համաձայնագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Թեհրանը պատրաստ է ներդրում ունենալ կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում: Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Գրում է իրանական Mehr գործակալությունը։
«Իրանի տարածաշրջանային անվտանգության դոկտրինը հիմնված է տարածաշրջանի երկրներին հենվելու վրա», -Բաղերիի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը:
Նա նաև Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել իրագործել Երևանի հետ արդեն ստորագրված համաձայնագրերը։