Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՆԱՏՕ–ի երկրները գիտակցաբար սրում են լարվածությունը. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովի խոսքով` դա ոչ այլ ինչ է, քան լարվածության նոր մակարդակի հրահրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՆԱՏՕ–ի երկրները և հատկապես ԱՄՆ–ն վերջին օրերին գիտակցաբար սրում են լարվածությունն ուկրաինական հակամարտության շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով` դա լարվածության նոր փուլի հրահրում է։
«Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները, հատկապես ԱՄՆ–ն, եվրոպական մյուս մայրաքաղաքները վերջին օրերին, շաբաթներին դուրս են գալիս լարվածության նոր փուլ։ Դա անում են գիտակցաբար, մենք շատ ռազմատենչ հայտարարություններ ենք լսում։ Դա ոչ այլ ինչ է, քան լարվածության նոր մակարդակի հրահրում»,– նշել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել