Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Խաղաղություն, ոչ թե հրադադար. Լավրովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին

Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել Է բանակցելու պատրաստակամության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, բայց խոսքը հենց խաղաղության, ոչ թե հրադադարի մասին է։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բազմիցս ասել ենք, այդ թվում՝ բարձր մակարդակով, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար», - ասել է նա:
Միաժամանակ նա ընդգծել է` իմաստ չունի հակառակորդին դադար տալ, ինչը նա հերթական անգամ կօգտագործի վերազինման համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել