Իսլանդիայում կրկին արթնացել է ամենաանհանգիստ հրաբուխը

Վերջին երկու օրում գրանցվել է մոտ 140 երկրաշարժ, ժայթքման վայրում մեկ կիլոմետրանոց ճեղքվածք է առաջացել։
Sputnik
Իսլանդիայում կրկին արթնացել է ամենաանհանգիստ հրաբուխը, որը գտնվում է Ռեյկյանես թերակղզում:
Տարածքը ցնցվում է ստորգետնյա հարվածներից։ Վերջին երկու օրում գրանցվել է մոտ 140 երկրաշարժ, ժայթքման վայրում մեկ կիլոմետրանոց ճեղքվածք է առաջացել։ Դրանից լավան թափվում է 50 մետր բարձրության վրա։ Կրակի հոսքը շարժվում է դեպի Գրինդավիկ քաղաք և «Կապույտ ծովածոց» ջերմային հանգստավայր։ Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները տարհանվել են անվտանգ վայր:
Ռեյկյանեսի հրաբուխը չի հանդարտվում արդեն կես տարուց ավելի։ Այս ընթացքում հինգ խոշոր ժայթքումներ են եղել։
Իսլանդիայի տարածքում կան 30 հրաբխային համակարգեր և ավելի քան 600 տաք աղբյուրներ և գեյզերներ, այս երկիրը Երկրի վրա երկրաբանորեն ամենաակտիվ վայրերից մեկն է: Չնայած դրան, իսլանդացիները սովորաբար զգալի խնդիրներ չեն ունենում նման տարերային երևույթների պատճառով, սակայն 1973 թվականին Վեսթման կղզիներում ժայթքման հետևանքով անհետացավ 5 հազար բնակիչ ունեցող քաղաքը:
1 / 6

Լավայի հոսքերը հասել են Գրինդավիկի շուրջ կառուցված պատնեշներին

2 / 6

Ծխի ամպեր հրաբխի վրա

3 / 6

Կրակի հոսքը շարժվում է դեպի Գրինդավիկ քաղաք

4 / 6

Հրաբխի ժայթքումը

5 / 6

Ռեյկյանեսի հրաբուխը

6 / 6

Ռեյկյանեսի հրաբուխը չի հանդարտվում արդեն կես տարուց ավելի