Հունիսի 9-ից Հ1 լրատվական ալիքը իրականացնելու է հանրապետական սփռում

Հեռուստացույցի դիմաց նստած աղջիկ
Հունիսի 4-ին կատարվելու է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հ1 լրատվական ալիքը հունիսի 9-ից իրականացնելու է հանրապետական սփռում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Նշվում է, որ հունիսի 4-ին կատարվելու է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորում, ինչի արդյունքում հնարավոր է անհրաժեշտություն առաջանա հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։
Հեռուստաալիքների նոր դասավորվածությանը հնարավոր է ծանոթանալ www.tna.am կայքում։