ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի 4 հանձնակատարի։ Այս մասին տեղեկանում ենք e-gov տեղեկատվական հարթակից։
Սփյուռքի գործերի հանձնակատարներ կլինեն Ասմիկ Թորոսյան– Գրիգորյանը, Գարաբեդ Հակոբյանը, Ռոբերտ Տեր–Արսենյանը, Վահագն Մովսեսյանը։
Նշվում է, որ նրանք աշխատելու են հասարակական հիմունքներով` խորհրդականի կարգավիճակով։
Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի առաջին ներկայացուցիչը Լեհաստանում նշանակվել է 2023 թվականի նոյեմբերին։ Նախատեսվում է, որ 2024 թվականին կնշանակվեն մի քանի տասնյակ հանձնակատարներ։
Նման ինստիտուտի ձևավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ առաջարկվել են դեռևս 2021 թվականին, սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր չեն ձեռնարկվել։