ՀՀ ԱԱԾ–ն 187 մլն դրամ է տնտեսել. գումարը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ

ԱԱԾ
Գումարը տնտեսվել է, քանի որ քննչական մարմինները հանվել են ԱԱԾ–ի կառուցվածքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մոտ 187 մլն դրամ է տնտեսել, որը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Քանի որ քննչական մարմինները Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքից հանվել են, արդյունքում ԱԱԾ–ի` 2024 թ. պետական բյուջեով նախատեսված միջոցներից 186 մլն 901 հազար դրամ տնտեսումը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ»,– ասված է որոշման նախագծում:
Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է: ստորաբաժանումներից: Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով` հետախուզական գործունեություն, հակահետախուզական գործունեություն, ռազմական հակահետախուզական գործունեություն, պետական սահմանի պահպանություն, պայքար հանցագործությունների դեմ: