Ֆուտզալի ԵԱ․ հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները

Հայաստանի ֆուտզալի հավաքական
Հիմնական փուլի հանդիպումները կայանալու են 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 2025 թվականի ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի հավաքականը կխաղա Եվրո-2026-ի որակավորման փուլի 6-րդ խմբում, և մեր մրցակիցները կլինեն Ալբանիան, Դանիան և Ղազախստանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները կնվաճեն ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց կմիանան եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։
«Մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիմնական փուլի հանդիպումները կայանալու են 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 2025 թվականի ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում։ Մանրամասն խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: