ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարար և ինժեներ Իլոն Մասկի հետ քննարկել է նրա հնարավոր մասնակցությունը պետության ղեկավարի ապագա վարչակազմի աշխատանքներին՝ խորհրդականի իրավունքով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Wall Street Journal-ին։
«Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը քննարկել են Tesla-ի ղեկավարի համար խորհրդականի հնարավոր պաշտոնը, եթե նշված հանրապետական թեկնածուն վերադառնա Սպիտակ տուն»,-ասվում է հրապարակման մեջ:
Մասկը նախկինում հասկացրել էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկելու է Հանրապետականի օգտին և, ըստ լրատվամիջոցների, վերջերս այլ համախոհ գործարարների հետ քննարկել է` ինչպես լավագույնս «դիմակայել դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի երկրորդ ժամկետին»: