ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ԱՄՆ-ն իր խորհրդատուներին ուղարկում է Մոլդովայի, Հայաստանի, Ուկրաինայի և բալկանյան երկրների պաշտպանության նախարարություններ՝ վերջինների բանակները ամերիկյան չափանիշներին համապատասխանեցնելու համար, հաղորդում է Intelligence Online ֆրանսիական պարբերականը:
«Նպատակն է նրանց ավելի համատեղելի դարձնել ամերիկյան ուժերի հետ և հեռացնել ռուսական մոդելից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պարբերականը գրում է, որ այդպիսով Վաշինգտոնը «պատասխանատվություն է ստանձնում» այն երկրների գերատեսչությունների համար, որոնք ցանկանում են լքել Մոսկվայի ուղեծիրը։
Նշվում է, որ այդ խորհրդատուների նպատակն է բարձրացնել այդ երկրների զինված ուժերի համատեղելիությունը ամերիկյան զինված ուժերի հետ և նրանց հեռու պահել ռուսական ստանդարտներից: